HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի դեսպանի հետ քննարկվել են մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։

Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար։

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեցլ է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվեց, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։

Քննարկվեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter