HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կեղծ դիտորդների հարցը հասարակական կազմակերպությունների անդամների համար մտահոգիչ է

Կառավարությունում մեկնարկել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, այն վարում է հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Այս նիստի անդամներն են նախորդ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նիստի սկզբում Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը մի շարք հանդիպումներ է արդեն ունեցել, հանդիպել են կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների անդամների հետ:

Իոաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովի նախորդ նիստում որոշվել է վերացնել ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների, դիտորդների թվի սահմանափակումը:

Հիշեցնենք, որ նման սահմանափակում ամրագրվել էր 2016 թվականի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով:

Հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը կեղծ դիտորդների խնդիրն էր և հավատարմագրման կարգը:

Կեղծ դիտորդների հարցը բացառելու համար առաջարկ հնչեց, որպեսզի հավատարմագրերը լինեն լուսանկարներով: Դանիել Իոաննիսյանն արձագանքեց, որ ԿԸՀ-ն վկայականներում անուն-ազգանուն չի լրացնում, դրանք կատարում են դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներն ու ԶԼՄ ներկայացուցիչները:

«Եթե պահանջենք, որ ԿԸՀ-ն գրանցի անուն-ազգանունը, խնդիր ենք ունենալու ժամկետների հետ»,-ասաց Իոաննիսյանը:

Հանդիպման մասնակիցների համար մտահոգիչ է նաև այն, որ ԿԸՀ-ն, մինչ դիտորդներին վկայագրեր հանձնելը, չի ստուգում՝ տվյալ անձը կարող է լինել դիտորդ, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter