HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արարատ Խանդոյանն ազատության մեջ է

Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Արարատ Խանդոյանն ազատության մեջ է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան վաղաժամկետ ազատման համար։ Դատավոր Վահե Միսակյանը բավարարել է միջնորդությունը և Խանդոյանին ազատ արձակելու մասին որոշում կայացրել: 

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ 2017-ի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը։  Արարատ Խանդոյանը մոտ երկու տարի կալանավայրում էր։

Լուսանկարում ձախից` Արարատ Խանդոյանը, փաստաբան Արա Ղարագյոզյանը

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Նկարում Ո՞Վ են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter