HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

Կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:

Հաշվի առնելով ՊՈԱԿ-ը համապատասխան կադրերով համալրելու անհրաժեշտությունը՝ բարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում  բժիշկներ (հոգեբույժներ, թերապևտներ և այլն) և միջին բուժաշխատողներ (բուժքույրեր և բուժակներ):

Աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժին (ք. Երևան, Արշակունյաց  63, հեռ. 060-37-37-52), իսկ աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել [email protected] էլ.փոստին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter