HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարարը հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետի հանձնարարականով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

«Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու և առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարևորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորումը և նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:

Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետևաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա և հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:

Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter