HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմենները կխորացնեն համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ։ ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ նույն օրը պատվիրակության անդամները Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել համատեղ այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև առանձնազրույց են ունեցել այնտեղ պահվող վրացի դատապարտյալի հետ։ 

ՄԻՊ աշխատակազմը հիշեցնում է, որ եռօրյա այցի ընթացքում կայացել է նաև քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խոշտանգումների դեմ պայքարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter