HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter