HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն ազատման դիմում է գրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարականի դիմում եմ ներկայացրել։

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք… Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,-գրել է Աճեմյանը:

 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Հայաստանը կրոնապետություն չէ՛: «Աղանդների» մասին օր ու գիշեր այդքա՛ն խոսելու փոխարեն ԽՈՍԵՔ ԱՅՆ ՄԱՍԻՆ,որ հհկ-ն տարիներով ԲՌՆԱԲԱՐԵԼ է երկիրն ու բանակը, բայց հայ առաքելական «ազգային» «սուրբ» եկեղեցու հոգևորականները ոչ միայն ոչ մի բառ չեն ասել,այլ կանգնել են հհկ-ի ու հհկ-ական թալանչիների կողքին՝ եկեղեցու՛ համար արտոնություններ ստանալու նպատակով: Սրա՛ մասին խոսեք:
Վարազ Սյունի
Պատմաբան-ազգագրագետ Վահե Լոռենցի ՖԲ գրառումը՝ Vahe Lorents. Գռազ եմ գալիս ցանկացածի հետ. իրենց Հայ առաքելական եկեղեցու անդամ համարողների 99,9 տոկոսը չգիտի անգամ իր և աղանդավորի միջև առկա գաղափարական ու դավանաբանական տարբերությունը... Դուք, որ ձեր սուրբ գիրքն անգամ չեք ընթերցել, բարոյական ի՞նչ չափորոշիչներով եք քննադատում աղանդներին ու աղանդավորներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter