HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter