HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վերին Գետաշեն և Զանգակատուն համայնքներում արտահերթ ընտրություններ կլինեն

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կլինի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Նման որոշում հրապարակված է կառավարության վաղվա՝ հուլիսի 19-ի նիստի օրակարգում:

Ըստ որոշման նախագծի՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:

Մեկ այլ որոշմամբ՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ևս արտահերթ ընտրություններ կլինեն հոկտեմբերի 21-ին: Ըստ նախագծի՝ համայնքի ղեկավար Էմին Սահակյանը հունիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter