Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Անելիք բանկ»-ի օտարերկրյա բաժնետերերը հավատում են, որ նոր կառավարության ներքո իրենց բիզնեսը և ներդրումները պաշտպանված կլինեն



«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Անելիք բանկ»-ի 40 տոկոս բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ» Ս.Ա.Լ.-ի ներկայացուցիչ, «Կրեդիտ Բանկ» Ս.Ա.Լ-ում որպես օտարերկրյա մասնաճյուղերի համակարգման ղեկավար, «Անելիք բանկի» խորհրդի անդամ Մազեն Ա. Շեհայեբը


Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, «Բյուրակն» ՍՊԸ-ն ոչ Գևորգ Աֆանդյանին, ոչ էլ որդուն է պատկանել: Այդ պատկանել է ոմն Արմեն Գևորգյանի: Ինչպե՞ս է նա հաստատել իր առնչությունը «Բյուրակն» ՍՊԸ-ի հետ:

Դա «Անելիք բանկ»-ի նախկին տեղական ղեկավարության՝ Սամվել և Բագրատ Ճզմաչյանների և նրանց իրավական թիմի անելիքն էր՝ հաստատել կապը «Բյուրակն» ՍՊԸ-ի և Աֆանդյանի միջև:

CreditBank-ի տեսանկյունից պատմությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ: Դեռևս 2010-ին, բանկի նախկին բաժնետերերը և ղեկավարությունը`  այդ ժամանակ Ճզմաչյան ընտանիքը, Գևորգ Աֆանդյանին ներկայացրել են CreditBank-ին որպես Հայաստանի ամենահաջողված օլիգարխ և գործարար, ով բազմաթիվ ընկերություններ ունի, այդ թվում՝ «Սթար դիվայդ» ՍՊԸ-ն, «Ինտերստրատոս» ՍՊԸ-ն, «Բյուրակն» ՍՊԸ-ն, «Արզնի գրուպ» ՍՊԸ-ն, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն, «Էկո պրինտ» ՍՊԸ-ն, «Ե-պրինտ» ՍՊԸ-ն, «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ն և այլն, և տարբեր բիզնեսներ է վարում՝ ներառյալ տպագրական, սուպերմարկետ, ջրի եւ այլ ըմպելիքների արտադրություն և շշալցում։ Բայց նախկին ղեկավարությունը CreditBank-ին չէր բացահայտել, որ Գևորգ Աֆանդյանի ընկերությունները տասնյակ միլիոնավոր դոլարների փոխառություններ են վերցրել հայաստանյան բանկերից, և նա Հայաստանում ամենախոշոր վարկառուներից է, իսկ նրա ընկերություններից մի քանիսն արդեն սնանկության եզրին էին: Ներկայացվածի վրա հիմնվելով՝ Բանկը վարկ տրամադրեց «Բյուրակն» ՍՊԸ-ին, որը ներկայացվել էր Ճզմաչյան ընտանիքի կողմից որպես Աֆանդյանի ընկերությունների խմբի անդամ՝ վերահսկվող Գ. Աֆանդյանի կողմից:

Ի՞նչն էր պատճառը, որ «Անելիք բանկ»-ը համաձայնել է ստորագրել «Բյուրակն» ՍՊԸ-ի հետ խնդրահարույց համաձայանագիրը:

2015թ. հունվարին, պայմանավորված Գևորգ Աֆանդյանի ֆինանսական վիճակի վատթարացմամբ և հետագայում «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից իր վարկային պարտավորությոնները չկատարելու հետևանքով, Բանկը ստիպված էր գրավադրված գույքի (անշարժ գույք եւ երկու հոսքագիծ) բռնագանձում իրականացնել: Սակայն բռնագանձման իրականացումը գործնականում հնարավոր չէր առանց Գևորգ Աֆանդյանի կողմից հարուցված խոչընդոտները հաղթահարելու, և այդպիսով Բանկը ներքաշվեց Գևորգ Աֆանդյանի հետ երկարատև բանակցությունների գործընթացում՝ խնդրի բանակցային լուծման ճանապարհ գտնելու նպատակով: Բանակցությունները բերեցին նրան, որ Բանկը գրավադրված գույքերի արտադատական բռնագանձում իրականացրեց:  Այնուամենայնիվ, Գեւորգ Աֆանդյանը պահանջեց, որ որպես այդ բռնագանձման պայման, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին կամ վերջինիս կողմից մատնանշված անձին տրվի բռնագանձված անշարժ գույքի գնման նախապատվության իրավունք` երկու տարի ժամկետով։ Պայմանավորվածությունը ներառում էր նաև տուգանք անշարժ գույքի բռնագանձման գումարի հնգապատիկի չափով, այն դեպքում, եթե Բանկը օտարեր այդ անշարժ գույքը այդ երկու տարվա ընթացքում՝ վերոհիշյալ պայմանավորվածության խախտմամբ։ Այդ տուգանքը, եթե երբևէ առաջանար, պետք է ուղղվեր Աֆանդյանների խմբի այլ ընկերությունների՝ Բանկում ունեցած պարտավորությոնների մարմանը:

Արժե նշել, որ՝

  • նախապատվության իրավունքի ամրագրումը, որը թվագրված է 2015թ. մարտի 4-ով, երբևէ չի ստացել նոտարական վավերացում նոտարով և դրանից բխող իրավունքները և սահմանափակումները չեն գրանցվել,
  • նախապատվության իրավունքի ամրագրումը հաստատված չի եղել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի վարչության  կողմից, ի տարբերություն ձեռքբերման համաձայնագրի, ոչ էլ վավերացվել էր CreditBank-ի խորհրդի կողմից,  
  • արտադատական բռնագանձման գործընթացքը մեկնարկել է 2015թ. մարտի 17-ին,
  • բռնագանձվող գույքերի (անշարժ գույյք եւ երկու հոսքագիծ) նկատմամբ սեփականությունը փոխանցվել է բանկին 4,434,907,9 մլն դոլարի դիմաց, ընդ որում՝ անշարժ գույքը Գևորգ Աֆանդյանը ձեռք էր բերել 2001-ին ընդամենը 30 հազար դոլարով (10 մլն դրամ),
  • 2016թ. հունիսի 22-ին «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց,
  • 2016թ. հոկտեմբերին գույքերը փոխանցվեցին «Տարմակ» ՍՊԸ-ին, այն ժամանակ, երբ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն չուներ ոչ իրավական, ոչ էլ ֆինանսական կարողություններ հետ գնելու բռնագանձված գույքերը,
  • և Գևորգ Աֆանդյանը համաձայնել է հաստատել գույքերի փոխանցումը հետևյալ 4 պայմաններով.
    1. Անհատույց հետ ստանալ գույքի 1/3-ը՝ տիրապետելով գույքի սեփականատեր նոր ընկերությունում բաժնեմասի 1/3-ը,

2. որ իր ընկերությունները շարունակեն օգտագործել գույքերը ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության համար,

3.որ ինքը 380 հազար դոլարի չափով բաժին ստանա բանկից, որը գույքին առնչվող հարկերի վերադարձի 50 տոկոսը կկազմի,

4. և որ ինքը կստանա լրացուցիչ 500 հազար դոլար CreditBank-ից:

 Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս խնդիրը: Բավարարվա՞ծ եք դատարանի վճիռներով:

Նախքան հեղափոխությունը, դատարանները հաճախ ի վիճակի չէին արդարադատություն ապահովել ներդրողներին, որպեսզի վերջիններս պաշտպանեն իրենց իրավունքներն ու շահերը, և երբեմն նույնիսկ գործիք դարձան կոռումպացված պետական պաշտոնյաներին փոխկապակցված ձեռնարկատերերի ձեռքում, ինչպես Գեւորգ Աֆանդյանն է՝ թույլ տալով նրանց ապօրինի օգուտներ ստանալ և յուրացնել արդարադատությունը:

Բանկը և իր բաժնետերերը, ոգևորված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերջին վստահելի և արդյունավետ քայլերով, այժմ հավատում են, որ նոր կառավարության ներքո կոռուպցիան կոչնչացվի, արդարադատությունը կտիրի, և նրանց բիզնեսը և ներդրումները Հայաստանում վերջապես պաշտպանված կլինեն: Բացի դրանից, մենք հույս ունենք, որ Գևորգ Աֆանդյանը և նրա հովանավորները այլևս չեն կարողանա առաջ տանել իրենց սխալ գործելակերպը, և այն պայմանավորվածությունները, որ նախկինում իրավական համակարգի հետ ունեին, այլևս չեն աշխատի: Անկասկած, այս գործի ելքն իր նշանակալի ազդեցությունը կունենա Հայաստանում օտարերկրյա ներդրումները խթանելու համար արդար միջավայր ձևավորելու գործում: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Հրայր Հակոբյան19:06 - 23 հուլիսի, 2018
Սուտ համար մեկ-ֆինանսավորման ժամանակ պարոն Մազեն Ձեր բանկի համապատասխան ստորաբաժանումը պարտավոր եր հաճախորդի -Աֆանդյանի տրված համաձայնության հիման վրա հարցում կատարեր վարկային բյուրո և ստանար տեղեկատվություն Աֆանդյանի հետ կապված ընկերությունների ֆինանսական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն։ ի դեպ դա արվել է։ Սուտ համար 2- կու բա եթե բանկի վարչությունը համաձայնություն չի տվել տվյալ գործարքին բայց ի վերջո այն կայացել է դուք Ձեզ հարց չտվեցիք ինչպես եղավ որ գործարքը կայացավ քանի որ Աֆանդյանի պնդումը հենց կայանում եր դրանում ։ Հետեւություն այն է որ դուք ուղակի փորցել եք խաբել Աֆանդյանին։ Սուտ համար 3- կոռուպցիայից դուք աշխատեք ընդանհրապես չխոսել քանի որ ձեր խմբի մեչ մտնող բանկերից մեկը մասնավորապես aneliq.ru-n Ռ.Դ զրկվել է բանկային գործունեություն իրականացնելուց հենց փողերի լվացման և կասկածելի գործարքներ կատարելու պատճառով։ Սուտ համար 4 - իսկ դուք կատարել եք համաձայնագրով ստանձնած ձեր պարտավորությունները։ P.S. Բա միհատ հարցրեք ձեր բանկի վարչության անդամներին 2015 թվականին բանկում 2 խոշոր վարկառուներին վերաբերվող որոշումը կարողա դուք չեկ ստորագրել ?
2. Հրայր Հակոբյան20:31 - 23 հուլիսի, 2018
........ ևս մեկ բան, ինչ ներդրումների մասին եք խոսում պարոնայք, դուք ընդանրապես տեղյակ եք ձեր բանկի վարկային ակտիվների կառուցվածքից? Ասեմ իմացեք որ գերակշիռ մասը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց տրված վարկերին։ ինչ տնտեսության մեչ ներդրումների մասին եք խոսում, դուք մեծ լոմբարդի բաժնետեր եք։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ