HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter