HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

1,8 միլիարդ դրամ՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար

Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 1,8 միլիարդ դրամ կտրամադրի պետական եկամուտների կոմիտեին։ Կոմիտեն այդ գումարները օգտագործելու է արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների աճող պահանջարկը բավարարելու նպատակով։ Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ծախսվելու է 360 միլիոն դրամ, իսկ դրոշմապիտակների գնման նպատակով՝ 1,5 միլիարդ դրամ։

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերին ձեռք է բերվել 310 միլիոն ծխախոտի, 41 միլիոն ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 միլիոն դրոշմապիտակներ: Սակայն կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ գնել 100 միլիոն տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 միլիոն դրոշմապիտակներ:

Նշենք, որ նախորդ երկու տարիներին ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի տպագրությունը կատարել է Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter