Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կառավարության օժանդակությունը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին



Կառավարությունը յուրաքանչյուր մարզպետարանի կտրամադրի 1 200 000 դրամ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակով։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից այս մրցույթին 12 միլիոն դրամ կհատկացվի։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած որոշման նախագծում ասվում է, որ յուրաքանչյուր տարի անցկացվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Եզրափակիչ մրցույթի երրորդ փուլի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 12 միլիոն հատկացնել մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով, որն էլ կառավարությունը այսօր տրամադրեց։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ