Կիրակի, 23 սեպտեմբերի

Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ



Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ շարունակում են ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի օրինականությունը:

«Ես ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ մենք բազմիցս նշել ենք, որ, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ տվյալ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանն անդրադարձավ «Երևան» հինադրամում իրականացված ստուգումներրին՝ ընդգծելով, որ դրանք հասնում են ավարտական փուլին:

«Ուղղակի հիմնադրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումներն ընթանում են»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

Հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի՞ հրավիրվել ԱԱԾ հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց.

«Առաջիկայում կհրավիրվի»:

Վանեցյանի խոսքով՝ ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ նոր նյութեր կան, որոնք բավականին մեծ ծավալի են: Հարցին՝ լինելու են արդյոք «աղմկոտ» անուններ, Վանեցյանը դրական պատասխան տվեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ