HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարը վստահեցնում է՝ մանկական մահացության դեպքերը գնալով կրճատվում են

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ մանկական մահացության դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված մահացության մի քանի դեպքերին:

«Մանկական մահացությունը՝ թե՛ մինչև 1, թե´ մինչև 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել: 2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ ըստ կիսամյակային տվյալների այդ ցուցանիշը գնալով բարելավվում է:

«Մանկական և մայրական մահացությունն ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի ամենակարևոր ցուցիչներից է, և միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք, պարզապես չեմ ուզում հատուկ ասել, բայց եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա, ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է: Դրանք մասնագետների կարծիքով հիմնականում այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter