HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնապահպաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երեկ երեկոյան Հաղարծին գյուղի բնակիչների կողմից «Բնապահպանի տուն» նախաձեռնության չորս անդամներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ գործը հարուցվել է խուլիգանություն կատարելու միջոցով անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։ Գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ այսօր «Հետք»-ի հետ զրույցում «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը պատմել էր, որ Հաղարծին գյուղի բնակիչները տղաներին ծեծել են իրենց գործունեության պատճառով, քանի որ նման հսկողության պարագայում գյուղացիները չեն կարողանում հեշտությամբ ծառահատում իրականացնել։

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը անդրադարձել էինք դեռևս ամիսներ առաջ։ Այս նախաձեռնության երիտասարդները մոտոցիկլետներով հսկում են Տավուշի անտառները, կանխարգելում և բացահայտում ապօրինի ծառահատումների դեպքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter