HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի տնօրենը յուրացրել է շտապօգնության մեքենայի բենզինը. ոստիկանություն

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել, այլ յուրացվել է տնօրենի կողմից: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ (1)

smart
Հարգելի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյան, իբրև գործ ես արել, թալան ես արել..... չնայած որտեղից իմանայիր, որ 20 միլիոն դրամից ավելի յուրացումների դեպքում և առավելապես, եթե գումարը նշվածից ավելին է, ապա յուրացումների համար չեն պատժվում, և վրադ ուշադրություն չեն դարձնում, իսկ եթե այնպես ես թալանում, որ դառնում ես շատ հարուստ օլիգարխիկ և հայտնի դեմք, ապա պարզվում է, որ դու բոլորովին հակաօրինական յուրացումներ չես իրականացրել,դու կոռուպցիոներ չես, դեռ ավելին այդ ամենը քո քրտինքով վաստակածն է....թե չէ՝ տնաշեն, ի՞նչ ես թաթախվել..էն էլ էդ սուտի գումարի համա՞ր.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter