HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնօրենն ու պահեստապետը յուրացրել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տավարի միսն ու կաթը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենը, համաձայնության գալով հաստատության պահեստապետի հետ, տուն-ինտերնատին մատակարարված տավարի մսից ամիսների ընթացքում վաճառել են 1260 կիլոգրամ, սակայն վաճառքից ստացված 2 142 000 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, պարզվել է նաև, որ նույն անձինք հունիսի 1-ից հուլիսի 17-ը վաճառել են 3569 լիտր կաթ և դարձյալ վաճառքից ստացված 927940 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։
Յուրացումների փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։

Տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter