HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը «Հետքի»-ի հրապարակումն ուղարկել է ոստիկանություն

Այսօր Արմավիրի մարզի դատախազությունը «Հետք»-ի՝ «Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են» հրապարակումն ուղարկել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ նյութ նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ որոշ համայնքներում  ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն` նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել է տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք:

Հրապարակումից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից էլ տեղեկացրին, որ նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետին հանձնարարական է տվել՝ տեղում մանրամասն ուսումնասիրել իրավիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter