Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին



Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է․ որ դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:

Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ