HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վաչագան Ղազարյանը մեկ միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող, պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը մեկ միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը՝ չցանկանալով որևէ մեկնաբանություն տալ գրավի նման չափի և դատարանի որոշման մասին։ Ասաց՝ դատարանից որոշումը կստանան և մյուս շաբաթ հայտարարությամբ հանդես կգան։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել և կալանավորվել էր։ Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 միլիոն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, իսկ «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 միլիոն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460 միլիոն դրամի, 1.272.900 դոլարի և 124 միլիոն դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի այդ, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter