HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Մուշավան թաղամասում(լրացվող)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 20-ին` ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: 

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա  խոտածածկ տարածք և 7 չշահգործվող տուն (մասամբ):   

Դեպքի վայրում  ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter