HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրացումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ  ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տ․ Ա-․ն ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Ա․ Հ․ի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:

Իրենց երկու ամսվա նպաստը՝ ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ, Ա․ Հ․ի միջոցով քաղաքացիները հանձնել են Տ․ Հ․ին՝ որպես ապօրինի վարձատրություն:

Իսկ նույն գործակալության աշխատակից Ա․ Խ․2016-17 թվականներին« նույն նպատակով պայմանավորվել է նույն Ա․ Հ․ի հետ և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Ա․ Խ․ին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter