HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Լևոն Մնացականյանի հետ

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարևորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման և հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին և համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։

Հանդիպման վերջում Լևոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter