HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը քննարկում են մարզային խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համատեղ աշխատանքի նոր պրակտիկա է ձևավորվել։

Նախարարության հետ տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ, քննարկվում են մարզային խնդիրները, Պաշտպանին հասցեագրված բողոքների լուծման ուղղությունները։ Իրականացվում են նաև այցեր սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարդկանց խնդիրներին։

Մասնավորապես, վերջերս Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր Պաշտպանի կատարած այցերի ժամանակ քաղաքացիները ներկայացրել են և´ համակարգային, և´ անհատական բնույթի հարցեր։ Դրանք վեր են հանվել և ուղարկվել իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պատրաստակամությունն իր իրավասությունների շրջանակում խնդիրներին լուծում տալու հարցում։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter