HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորները կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով

Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։
Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ 
Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։ 
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։ 
Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։ 
Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ։
Նշենք, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Խնդրում եմ Երևանի հետ տրանսպորտային կապի հնարավորություն ընձեռեք նաև Արարատի մարզի Արաքսավան համայնքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter