HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգուցյալների հարազատներից պահանջել և ստացել են հավելյալ գումարներ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն՝ ստանալով 5.400.000 դրամի շահույթ, պետությանն էլ պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։

«Բացի այդ, պարզվել է, որ նույնպիսի գործունեություն է ծավալել նաև «Բերդ» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter