HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաժողով՝ նվիրված երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանը

Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը, հետազոտական և վիճակագրական արդյունքների հիման վրա քաղաքականության մշակման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ ելույթ են ունեցել  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա․ Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող տկն Վ. Օհանյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ տկն Լ․Է. Ինդրեյտենը, որոնք հանդես են եկել գործընկերության հետագա զարգացումներին աջակցող նախաձեռնությամբ։

Եռօրյա համաժողովի մասնակցային քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում խորհրդի անդամները, գլոբալ գործընկերության անդամակցությամբ պայմանավորված, իրականացրել են ինքնագնահատում, ինչպես նաև քննարկել Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունը մինչ 2030-ը վերջ դնելու ճանապարհային քարտեզի առաջնահերթությունները, կանխարգելման և արձագանքման գործողությունների շեշտադրումների շրջանակը:

Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը իրականացվում է «Իրավական կրթության և վերականագնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter