HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լևոն Մնացականյան. «Իրադրությունն առաջնագծում կայուն հանգիստ է, բայց լի` հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայն գործողությունների»

Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն այս տարի, նախորդ տարիների համեմատությամբ, նվազել է, խախտումները հրաձգային զենքից են եղել: Այս մասին ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Այսօր կարելի է ասել, որ ընդհանուր իրադրությունն առաջնագծում կայուն հանգիստ է, բայց լի` հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայն գործողությունների, իրենց մոտ ինտենսիվ պատրաստությունից հետո սպասարկման աշխատանքներ են ընթանում»,- ասաց նախարարը՝ չբացառելով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որոշակի լարվածության աճ, քանի որ «նման հանգիստ վիճակ երբեք չի եղել»:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանում դեռ մարտ ամսվանից ակտիվացել են մարտական պատրաստությանը վերաբերող բոլոր միջոցառումները, նկատելի են եղել զրահատանկային, տանկային բոլոր ստորաբաժանումների վարժանքները, որոնց շարժը, Լևոն Մնացականյանի վստահեցմամբ, ՊԲ մշտադիտարկման սարքերի միջոցով վերահսկելի է եղել:

ՊԲ հրամանատարի տեղեկացմամբ՝ ավելի հաճախակի են դարձել ադրբեջանական բանակի մարտական ավիացիայի թռիչքները: Լևոն Մնացականյանը, սակայն հիշեցրեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս տարի ևս շարունակել է ռազմատենչ հայտարարություններ անել. «Բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմական ճանապարհն է»,- ասաց Մնացականյանը:

ՊԲ ղեկավարությունը սակայն, եզրակացություններ է արել դրանից և որոշ ցուցումներ տվել:

Մեկնաբանություններ (1)

Zohrab Qaramyan
այս ինչ անհասկանալի հոդված է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter