ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ



Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 49 մարդ: Այս մասին հաղորդել է երկրի հրդեհային ծառայությունը: Զոհերի թիվը կարող է աճել:

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Կարմիր խաչի տվյալներին, հայտնում է, որ զոհվածներից 26-ի մարմինը հայտնաբերվել է ծովափնյա Մատի գյուղում, որը գտնվում է բնական աղետի էպիկենտրոնում՝ մայրաքաղաք Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք:

Հաղորդվում է նաև 104 տուժածի մասին, որոնցից 11-ը ծանր վիճակում են: Տուժածների թվում կա 16 երեխա:

Փրկարարները նավակներով և ուղղաթիռներով տարհանում են հրդեհի ընդգրկած շրջանների բնակիչներին: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են: Ատտիկե նահանգում, որի վարչական կենտրոնը Աթենքն է, հայտարարվել է արտակարգ դրություն:

Երկրի կառավարությունը հրդեհաշիջման աշխատանքների համար օգնություն է խնդրել եվրոպական երկրներից: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Ֆրանսիան և Լեհաստանը Հունաստան են ուղարկել հրդեհային ավիացիա, մեքենաներ և հրշեջ ջոկատներ:

Վերջին 10 տարիների ընթացքում սա Հունաստանում անտառային ամենախոշոր հրդեհն է:

Թարմացում /19:30. Հունաստանի իշխաննությունները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 74-ի: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Լուսանկարը՝ AFP / Angelos Tzortzinis


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ