HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայոթյունը:

«Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն»,- ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter