Սկսվել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքը
Կառավարությունը սկսել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքը: Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շեշտադրումները դրվեն ծրագրերի բովանդակության վրա և կարևորել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել