Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հաղարծինում ճանապարհ են փակել, իրավիճակը լարված է



Տավուշի մարզի Հաղարծին և շրջակա համայնքի բնակիչները փակել են Վրաստանից-Հայաստան եկող M 4 միջպետական ճանապարհը Հաղարծին համայնքում: Ինչպես «Հետք»-ին ներկայացրին ճանապարհ փակող գյուղացիները, նրանք պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Իրավիճակը քիչ առաջ սրվեց, երբ Թբիլիսիից եկող վարորդներից մեկը խնդրեց բացել ճանապարհը, գյուղացիների և վարորդների միջև բախումներ եղան:

Ավտոմեքենաների մեջ կան երեխաներ, օդանավակայան գնացող ուղևորներ, սակայն գյուղացիները վճռականորեն պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև հարցը չլուծվի: Իսկ շտապող վարորդներին հորդորում են շրջանցել և գնալ «Կրասնիի» ճանապարհով: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (9)
1. Կարեն23:01 - 24 հուլիսի, 2018
Հաղարծինցիներ, դուք ինքներդ ձեզ թշնամի՞ եք։ Ի՞նչ է նշանակում՝ թույլ տալ ծառերը կտրել։ Երկրի անտառները ոչնչացման շեմին են, ու սենց տեմպերով որ 5 տարուց անտառ չի մնալու։ Ե՞րբ եք հասկանալու որ այդ անտառը մերբոլորինն է, ոչ թե ձերը։ Ե՞րբ եք սկսելու մտածել ոչ միայն այսորվա օրի մասին, այլ ձեր վաղվա ու ապագայի մասին։ Ձև գտեք, տուրիզմ զարգացրեք, զբոսաշրջիկներին գայթակղեք, բերեք ձեզ հյուր, իրենց ծառայություններ մատուցեք, կերացրեք խմացրեք, ձեզ ապրուստ վաստակեք։ Հերիք եղավ անտառի ալան-թալանով ապրեք, արա։ Դուք մինչև կյանքի վերջ գող եք ուզու՞մ մնալ։ Մի ուրիշ հարց, ձեզնից անտառ կտրողներիցդ ո՞ր մեկնա երբևէ խառ տնկել։ Ձեզնից ո՞ր մեկնա ծառ աճացրել, խնամել, մեծացրել։ Վերջ ի վերջո, եղեք ձեր երկրի բարկեշտ քաղաքացի, պահպանեք բնությունը։ Ձեր երեխեքի վաղվա օրվա մասին մտախեք, արա! Դա որ ավիրեցիք, հետ վերականգնել չկա, ինչքան կարելի է մի հասարակ բանը կրկնել ու բացատրել!!!!!
2. ԱՐՄԱՆ01:50 - 25 հուլիսի, 2018
ՀԵՆՑ ԵՏ ՃԱՆԱՊԱՐ ՓԱԿՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 150000 ԴՐԱՄԱՆՈՑ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՏՐԱՄԱԴՐԵՔ ՈՐ ԻՐԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵՆ ԵՏ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՍԵՔ ԻՆՉՈՒ ԵՔ ՃԱՆԱՊԱՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՏ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ Օ ՈՎ ՀԱՐՑՆՈՒՄ Է ԻՆՉՈՒԵՔ ՓԱԿՈՒՄ ՃԱՆԱՊԱՐԸ ՏԱՐԵՔ ՃԱՆԱՊԱՐԸ ՓԱԿԱԾ ՄԱՐԴԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏՎԵՔ ՈՒ ՁԵՐ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՍՏԱՆԱՔ
3. Տիգրան09:05 - 25 հուլիսի, 2018
Կարեն ջան հեշտ ա չէ տենց բաներ ասելը, բա չե՞ս մտածել, որ իրանց մոտ խնդիրը էնքան լուրջ ա, որ երեխու վաղվա օրվա մասին մտածելու փոխարեն ստիպված են օրվա հացի մասին մտածել։ Թող Նիկոլը իրա կախարդական փայտիկով աշխատատեղեր բացի, մինչև վարչապետ դառնալը սաղին աջ ու ձախ փրթում էր, հիմա էլ հելել ասում ա >
4. Աննա. Արսենյան09:06 - 25 հուլիսի, 2018
Կարողա Էդ անտառը դրանք իրենց հոր տնից են բերել, որ ուզում են կտրել, այ քեզ բան ,գնալով էս ժողովուրդը խելքը հետա տալիս
5. Ֆայեն09:07 - 25 հուլիսի, 2018
Ամենաթողության դրսևորում է, կազմակերպիչներին խիստ պատասխանատվության պետք է ենթարկել սաբոտաժի համար։ եթե վաղը գողերն էլ ճանապարհ փակեն ու կառավարությունից պահանջեն թույլտվություն ազատ թալանելու,զարմանալի չէ,
6. Նատալյա11:52 - 25 հուլիսի, 2018
Հարգեկի հետք խնդրում եմ նշեք աղբյուրը որի հինման վրա նյութ եք գրել և ներկայացրել գյուղացիների պահանջը : Գյուղացիները նման պահանջ չեն ունեցել սա կեղտոտ սուտ է որի տարածման մեջ դուք ձեր դերն եք ունեցել :
7. Babken12:36 - 25 հուլիսի, 2018
Ծառ կտրելը ամենա հեշտ տարբերակներիցա փող աշխատելու, ուղեղներտ չի հասնում ուրիշ ոլորտում փորձել աշխատել, անասնապահություն, մեղվաբուծություն, հողագործություն, ծառեք տնկել որ ուզումեք կտրեք մեր բնական հարստությունը???
8. Ճոճոլ12:54 - 25 հուլիսի, 2018
Էն Հակոբ Հակոբյանը իրա կյանքում մի հատ ճիշտ բան ա ասել, որ մարդ իրա խելքից ա որ գումար չի կարում աշխատի։ Էսի նույնն ա որ ձեռտ փող չլինի տանդ պատերը քանդես քարը ծախես որ մի կտոր էսօր հաց ուտես... Է հետո բա վաղը բա մյուս օրը։ Ասում ա մի քիչ ուղեղով մտածեք ու ղե ղով։
9. Կարեն08:04 - 26 հուլիսի, 2018
Տիգրան ջան Նիկոլի վրա ինչ-որ անբնական հույսեր պետք չի դնել։ Էդ աշխատատեղ բացողը պիտի լինի սովորական հայ ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարը։ Երկրի ղեկավարի գործն է բոլոր մարդկանց համար հավասար ապրելու ու գործելու պայմաններ ստեղծելը, անիրավությունը վերացնելը։ Հիմա ո՞նց կարա անիրավությունը վերանա, եթե Հաղարծինի ժղովուրդն ուզենա ինքն իրեն արտոնյալ պայմանների մեջ դնել, որ հենց մենակ իրենց թույլ տան ծառերը կտրելը։ Հասկանում եմ, դժվարա կյանքը։ Բայց եթե ամեն մարդ ճիգ չգործադրի փոխվելու, ուրիշ մոտեցմամբ կյանքին նայելու, ու ինքն իրեն ուրիշներին հավասար դնելու, օրինականությունը պահպանելու - կյանքը երբեք լավ չի դառնա։ Եթե մարդ ինքն իրեն ասի որ այս տարի ինքը չպիտի հույս դնի դրամ վաստակելը փայտի հաշվին, կանի ու կստացվի։ Իսկ էս բողոքող ու ճամփա փակող մարդիկ փորձել են իրար գլուխ հավաքվել ու հանգիստ իրար մեջ խոսալ - ժողովուրդ, ի՞նչ գաղափարներ ունեք, ոնց անենք որ մեր գյուղը փայտից էսքան կախված չլինի։ ՈՒ՞մ կապնվենք, հրավրենք մեզ մոտ, օգնեն մեր գաղափարները մշակենք, համայնքը ոտքի կանգնացնենք ու էս կեղտոտ անտառ թալանելու սովորությունը վերացնենք։ Հավատա, համայնքը որ էս ձևի հարցերի շուրջ միավորվի, շատ արագ լիքը օգնություն կստանան, էդ օգնությունն ինքն իրա ճամփան կգտնի ու կգա։ Հայաստան արդեն կան հասարակական կազմակերպություններ որ օգնում են համայնքներին զարգացման նոր ձևեր գտնել ու ապրելը։ Համայնքի մեջ ցանկացող պիտի լինի որ նման բաներ իրագործվեն։ Բայց ոչ թե բախտի սպասող ու մեկ-մեկ գողություն անող ցանկացողներ, այլ ցանկացողներ ովքեր պատրաստ են իրենց ժամանակը հատկացնելու ու իսկական գործով արդյունքի հասնելու։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ