HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների: Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը' ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter