HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Հուլիսի 15-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ռազմավարությունը` մատնանշելով կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է գործակցային հարաբերություններում նախաձեռնությունների շարունակականության և վարքագծի կանխատեսելիության ապահովումը:

Անդրադառնալով հարկային ոլորտի բարեփոխումներին` Ֆրենսիս Մալիժը հույս է հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները խթան կհանդիսանան երկրի տնտեսության հետագա զարգացման համար:

Քննարկվել են նաև պարտքը կայունացնող քաղաքականությանը, հարկաբյուջետային կանոններին, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմանադրամի հետ համագործակցությանը, երկրի ներդրումային միջավայրին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter