Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պետական վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կհատկացվի 239 միլիոն դրամ



Պետական վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը ծառայությանը կհատկացնի 239 միլիոն դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստին նման որոշում ընդունեց՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի առաջարկով։ Գումարը կտրամադրվի գործադիրի պահուստային ֆոնդից:

Նախագիծը ներկայացվել է մի շարք պետական մարմինների քննարկմանը։ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պետք է կառավարության պահուստային ֆոնդից պետական վերահսկողական ծառայությանը հատկացվող գումարի չափը սահմանել 239 մլն դրամը՝ նվազեցնելով աշխատողների պարգևատրման համար նախատեսված 55.5 մլն դրամը։ Սակայն նախարարությունը հայտնել է, որ այդ պարգևատրման հարցը կքննարկվի հանրային իշխանության մարմինների աշխատողների պարգևատրումների տրամադրման ընդհանուր համատեքստում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ