HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հոկտեմբերի 21-ին Սոլակում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարությունն այսօրվա նիստին նման որոշում ընդունեց` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սոլակ համայնքը 2005 թվականից ղեկավարող Բադալ Սարգսյանը հունիսի 19-ի առավոտյան հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ որոշելով իր տեղը զիջել երիտասարդներին:

«Հաշվի առնելով իմ երկար աշխատանքային տարիները, իմ տարիքը` արդեն 55-ն անց եմ, նկատի ունենալով այսօրվա մեր երիտասարդության ավյունը, ճարպիկությունը, ժամանակի հետ ընթաց քայլելը, էս ոգևորեցնող է նաև ինձ համար: Ճիշտն ասած` չէի սպասում, որ այս տեսակի հզոր տղաներ ունենք, բանիմաց, խելացի: Ինչու՞ ինքնակամ չզիջեմ մեր երիտասարդներին` ավելի խելացի ծրագրերով, ավելի խելացի քայլերով գյուղի խնդիրները տանեն առաջ, մենք էլ՝ մեծերս, ինչքան հնարավորություն կունենանք, մեր երեխեքի, ջահելների կողքին լինենք՝ խորհուրդներով, խրատներով: Ինչի՞ պարտադիր մենք պետք է շարունակենք աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր Բադալ Սարգսյանը:

Լուսանկարում՝ Սոլակի նախկին համայնքապետ Բադալ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter