Շաբաթ, 22 սեպտեմբերի

Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացել է ՀՔԾ



ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացել է հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ինչպես հայտնել էինք, հուլիսի 10-ին Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՔԾ հարցաքննության էր հրավիրվել, սակայն քննիչին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս պահին չի կարող ներկայանալ հարցաքննության և խոստացել էր ՀՔԾ գալ հուլիսի վերջին։

Նշենք, որ Խաչատուրովը 2000 թ. մարտի 21-ից մինչ 2008 թվականի ապրիլը եղել է պաշտպանության նախարարի տեղակալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ