Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններն ավարտվել են



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ՀՔԾ-ում քննչական գործողություններն ավարտվել են։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Խոսնակն ասաց, որ գործողությունների ընթացքի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասով քննչական գործողությունները շարունակվում են։ Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ՀՔԾ էր ներկայացել Յուրի Խաչատուրովը, ով 2000 թ. մարտի 21-ից մինչ 2008 թվականի ապրիլը եղել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ են հրավիրվել «Մարտի 1»-ի գործով՝ որպես վկա։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ