HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստ է ընթանում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում նիստ է ընթանում։ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին տեղեկացրել էր, որ իրենք նիստից կես ժամ առաջ են ծանուցագիր ստացել, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը նիստի մասին ծանուցված չի եղել։ Փաստաբանները հայտնել են, որ ցանկություն ունեն նիստը հետաձգել։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է՝ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հաղորդագրության մեջ նշված է, որ միջնորդություն են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ՀՔԾ-ում քննչական գործողություններին։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէր, ՀՔԾ էր հրավիրվել վկայի կարգավիճակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter