HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նիստին ներկայացել են նրա փաստաբանները

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստը, որը երեկ ուշ գիշեր հետաձգվել էր։ Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի ներկայացել, քանի որ պատշաճ ծանուցված չի եղել։ Փաստաբանը նշել էր, որ նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11-ին։

Մի քանի րոպե առաջ Քոչարյանի փաստաբանները ժամանեցին դատարան, սակայն պարզ չէ` արդյոք Քոչարյանը նիստերի դահլիճում է, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter