HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետության երաշխավորած բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կայքում։

Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը, առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա տեղերին և հերթագրումներին՝ ըստ մարզերի և ոլորտների։ Ոլորտներն ընդգրկում են սոցիալապես անապահով խմբերի, զինծառայողների և նրանց ընտանիքների, անհետաձգելի բուժօգնությունը, ինչպես նաև ծննդօգնությունը, ընտանեկան բժիշկների խորհրդատվությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։

Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, պետպատվերով առկա տեղերի մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը և պետպատվերի շրջանակում քաղաքացիներին բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերի բացառումը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Բուժհաստատություններն ԱՐՄԵԴ համակարգով գրանցում են պետպատվերի շրջանակներում նախապես պլանավորված այցերը՝ համապատասխան ծառայություններով և ծածկույթներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter