HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Մարտիրոս Հակոբյանն ազատվեց կալանքից

ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 11 ամբաստանյալների գործով այսօրվա դատական նիստում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Մարտիրոս Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների մասը։ Համաձայն եզրակացության՝ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, մի շարք հիվանդություններ ունի։

Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը խնդրել էր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը ներկայացնել այն ժամանակ, երբ բոլոր ամբաստանյալները կլինեին ազատության մեջ։ Սակայն, ըստ փաստաբանի, Մարտիրոս Հակոբյանն արդեն երկար ժամանակ բուժում է ստանում «Էրեբունի» ԲԿ-ում, եւ պարզ չէ, թե ինչքան կմնա այնտեղ։ «Չկա որեւէ հիմք, համաձայն որի՝ նրան պահեն կալանքի տակ, միջնորդությունը քննելիս խնդրում եմ հաշվի առեք նաեւ նրա առողջական վիճակը»,- հայտնեց փաստաբանը։ Փաստաբանը միջնորդեց խափանման միջոցը փոխել գրավով, խնդրեց կիրառել 500 հազար դրամ գրավ՝ հաշվի առնելով, որ Մարտիրոս Հակոբյանի հարազատները հոգում են նաեւ նրա բուժման ծախսերը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հրապարակեց որոշումը՝ բավարարել փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել 1 մլն դրամ գրավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter