HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատական նիստը շարունակվում է։ Այն դռնփակ է, տեղի է ունենում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Քոչարյանը դատարանի շենք է մտել, ամենայն հավանականությամբ, հետնամուտքից։ Դատարան մուտք գործելուց հետո նրա փաստաբաններից որեւէ մեկը նիստի դահլիճից դուրս չի եկել եւ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ է տեղի ունենում դահլիճում։

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը նշել էր, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքը, քանի որ այն «շինծու» է, իսկ իր նկատմամբ «քաղաքական վենդետա» է իրագործվում։

Հիշեցնենք, որ երեկ «Մարտի 1-ի» գործով  Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելուց հետո նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter