HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրանքի ներկայացման կապակցությամբ: Ստորեւ` հայտարարության տեքստը:

«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

Մեկնաբանություններ (3)

Sam
Justice for All, or no justice at All....
Hagop-ian
Anyone who supports the Traitor Levon Ter Petrosoghlu is also a traitor to the Armenian nation, and I mean ANYONE and EVERYONE.
Վարազ Սյունի
Գող՝ սիրտը դող: Դաշնակներն էլ (հհկ-ի նման) ոտ ու ձեռ են ընկել,որովհետև դաշնակնե՛րն էլ 2008 թ.մարտի 1-ի արյունոտ իշխանազավթումի՛ց հետո կանգնել են Ռոբերտ Քոչարյանի կողքին (կոալիցիա): Դաշնակցական «Երկիր մեդիայի» սարքո՛վի «հարցազրույցի» ժամանակ այնպիսի հարցեր են տալիս,որ «անմեղ» Քոչարյանը ջրից չոր պլստա:Երիտթուրքերի իշխանության գալուն ֆինանսավորած, առաջին հանրապետությունը բոլշևիկներին հանձնա՛ծ ու ամենաշատ ԱՍԱԼԱ-ի մարտիկներ սպանած Դաշնակցությունը՝ որպես կառույց, միայն մեկ հիմնական նպատակ ունի՝ ամե՛ն գնով ծառայել կուսակցությա՛ն շահին: Վերջին 100 տարին սա ապացուցե՛լ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter