HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում

Կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ 2018 թվականի հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում  է 3 աշակերտ:

Օլիմպիադայի արդյունքում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի:

Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց/ և Բիլոր Կուրղինյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter