HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, հրապարակվեց որոշումը։

Այսօր մոտ 7 ժամ կալանքի միջնորդությունը քննվել է, որից հետո նիստը ընդմիջվել է՝ որոշումը ժամը 23:30-ին հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ նույն դատարանում քննվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Այն է ՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ռ. Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունով տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ մեղադրանքը «շինծու» է: Հայաստանի երկրորդ նախագահը և ՊՆ նախկին տեղակալը երեկ ՀՔԾ էին հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` կալանավորելու վերաբերյալ:

Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը կհրապարակվի 00:30-ին:

Մեկնաբանություններ (3)

Լուսիկ
Աստված թող ների, որ չեմ կարողանում զսպել ուրախությունս:
Վաչե
Երբ 15 օր առաջ Քոչարյանին կանչում էին հարցաքննության վկայի կարգավիճակով, նա չբարեհաճեց ներկայանալ, իր փոխարեն մեյդան գցելով իր մանգլավիկին։ Իսկ այդ օրերի ընթացքում ՀՔԾ բնականաբար ձեռք է բերել բազմաթիվ նոր փաստեր Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար։ Նրա հարցազրույցը Երկիր Մեդիային լիովին ցույց տվեց իր իրավա֊քաղաքական անգրագիտությունը և ոչ միայն։ Զարմանալ կարելի է, թե մեր երկիրը ինչ՞ աստիճանի է իջել, որ նման բութ գռեհիկը կարողացել է տաս տարի բռնազավթել և թալանել այն։ Նա պետք է մոմ վառի, որ իրեն ցմահ պահեն բանդում, այլ ոչ թե հանձնեն ժողովրդի դատաստանին։
Մինաս
Հիշեցնենք, Հիշեցնենք, Հիշեցնենք--------Մարդ քանի՞ անգամ պետք է կարդալ այս ոչ-լրագրողական արտահայտությունը։ Այս ավելորդությունից մեկընդմիշտ այլեւս ձերբազատվե՛ք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter