HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվեց 5 մլն դրամ գրավը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, այսպիսի որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը եւ Ռոբերտ Քոչարյանը հատուկ քննչական ծառայութուն էին հրավիրվել, որից հետո նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։ 

Այսօր դատարան ներկայանալուց հետո Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ քննչական ծառայութուն էին հրավիրվել, որից հետո նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։  Ավելի վաղ  դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter