HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:

2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:

Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել մեղադրանքներ:

Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան:

Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տաս անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման,  յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է: 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավար­ման, գյուղատնտեսության,  սոցիալական ապահովության ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter